Դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա, դեպի Եղվարդի խճուղի ընթացող ճանապարհահատվածում բախվել են «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է և հայտնվել է դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհի երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով 3 հոգու, որոնցից 2-ը երեխաներ են, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։







Բաց մի թողեք
Զինծառայողի՝ հրազենային վնասվածքով, դին է հայտնաբերվել
Շատ իրանցիներ փախչում են դեպի Հայաստան, զոհերի թիվն անցնում է 2 հազարը
ՀՀ-ում Իրանի դեսպանը մեղադրում է Հայաստանին, ինչ է ակնկալում