Վարդաշեն ենթակայանի հրդեհների ժամանակ կառավարիչներն ունեին շատ մեծ խնդիրներ, քանի որ չունեին էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ իրենց ապիկար կառավարման արդյունքում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ միակ տարբերակը դրանք «Տաշիր» խմբից ձեռքբերելն էր. «Խնդրել են, պարոն Կարապետյանը փաստաբանի միջոցով ասել է տվեք՝ հաշվի առնելով, որ մեր ժողովուրդը երկար ժամանակ մնալու էր առանց հոսանքի։
Համոզված եղեք, դա պետք է ներկրվեր դրսից։ Եվ պատկերացրեք՝ Լարսի և մյուս խնդիրները»։
Եթե ընտրություններում իշխանությունները հաղթեցին, հոսանքի սակագինը թանկանալու է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա հիշեցրեց՝ Սամվել Կարապետյանն արդեն 10 տարի է՝ չի թանկացրել հոսանքի սակագինը և ևս 10 տարի խոստացել է չթանկացնել։
Ըստ Ղազինյանի՝ իշխանություններն աշխատում են հունիսի 7-ի համար, նրանց չի հետաքրքրում, թե ինչ է լինելու հունիսի 8-ից հետո.«Էն որ ես ասում էի, չեմ ուզում չարախնդալ, բայց վատ վիճակ է սպասվում ՀԷՑ-ին, արդեն տեսնում ենք»։






Բաց մի թողեք
Լատվիան՝ ի դեմս Մարտինշ Կազակսի, լուրջ դիմադրության է բախվում Եվրոպական Կենտրոնական բանկում
ՔՊ-ն Մարտին Գալստյանի թեկնածությունը կվերաառաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում
Վենեսուելա – ԵՄ առևտուր. Եվրոպայում ո՞ր երկրներն են ամենաշատ գործարքները կատարում Վենեսուելայի հետ