Անցած շաբաթ ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարչության 4 նիստ է անցկացրել՝ 2026 թ. նախընտրական ցուցակի թեկնածուներին գրանցել-չգրանցելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նիստերը տեւել են 4.5 ժամ, 5 ժամ, 6 ժամ, իսկ վերջինը՝ շաբաթ օրվանը, 8.5 ժամ։ Կարելի է կարծել, թե երկրում ոչ մի խնդիր ու չլուծված հարց չկա, ուստի կառավարության ղեկավարն ու իր թիմը նվիրվել են կուսակցական աշխատանքին, ընդ որում՝ 6 ամիս անց կայանալիք ընտրությունների թեմայով։
Ոչ մի պետության ղեկավար, որի երկրում այսքան խնդիրներ կան կուտակված, նման շռայլություն իրեն թույլ չէր տա։
Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու մեկ-երկու ամսից, երբ ընտրությունների շունչն իրեն զգացնել կտա։






Բաց մի թողեք
1 տոննա կոկայինի գործով մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ով է նա
Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն
Վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանի դուստրը համայնքապետարանում է աշխատում. Լուսանկար