Երեկ՝ մարտի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա օպերացիա են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում:
ՀՀ ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստան է ժամանում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նոյ Արզաքանցյանը:
Ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում նկատել են նրան ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նրա նկատմամբ հետախուզական գործ է կազմվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ (առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով:






Բաց մի թողեք
Երևանում, շքամուտքում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին հակառակ uեքսուալ գործողություններ է կատարել
Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում տերմինալը գողանալ փորձող երիտասարդներին
Արարատի ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից կրակոցներ արձակած երիտասարդին