ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բանավեճի է հրավիրել ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին։
«Մեր երկրի բարօրության համար կարևոր է, որ ես և Ջո Բայդենը քննարկենք Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար այդքան կարևոր հարցեր: Հետևաբար, ես պահանջում եմ բանավեճ: Ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»,- գրել է նա Trurh Social ցանցի իր էջում:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։
2023 թվականի ապրիլի 25-ին Բայդենը հայտարարեց, որ կձգտի վերընտրվել կառավարության բարձրագույն պաշտոնում։
Թրամփը նախընտրական պայքարի մեջ մտնելու մասին հայտարարեց 2022 թվականի նոյեմբերին, նա այժմ համարվում է հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարի ֆավորիտը։






Բաց մի թողեք
Ինչ հետկուլիսային քննարկումներ կան՝ կհարվածի ԱՄՆ-ը Իրանին
Թրամփի դեսպան Վիտկոֆֆը գաղտնի հանդիպել է Իրանի աքսորված թագաժառանգի հետ․ Axios
Ամերիկյան Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը նկատվել է Իրանի սահմանին