Իջևանի հարավային ծայրին` Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողքին, միջպետական ավտոճանապարհի եզրին տարիներ շարունակ սուպերմարկետ էր գործում։ Նախկինում այն հայտնի էր «Մարանի» անունով, սակայն վերջին շրջանում հանրախանութն աշխատեցնում էր սննդամթերք ներմուծող «Բրենդ լիդեր» ՍՊԸ-ն։
Այս ՍՊԸ-ն սնանկացել է, նշանակվել է սուպերամարկետի սնանկության գծով կառավարիչ։ Սուպերմակետի սնանկանալու պատճառների մասին տեղեկանալու նպատակով զանգահարեցինք «Բրենդ լիդեր» ընկերություն, բայց աշխատողներն իմանալով, որ լրագրողի հետ են խոսում, չցանկացան մանրամասներ հայտնել։
Այդ սուպերմարկետն, ի տարբերություն Իջևանի այլ սուպերմարկետների, գործում էր քաղաքի ծայրամասում եւ դրանից հիմնականում օգտվում էին միջպետական ավտոճանապարհով անցնողները։






Բաց մի թողեք
Նոր եկամտաբեր տարի. Հինգ եվրոպական բաժնետոմսեր, որոնք փայլում են հունվարին
Ի՞նչ է նախատեսվում Եվրոպայի թվային քաղաքականության օրակարգում 2026 թվականին
Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, որի պիտակին Գեղարքունիքի մարզն է․ Լուսանկար