Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն դարձրեց, որ գործադիր մարմնի մի քանի անդամներ հիվանդ են։
«Տիկին Ավանեսյան, կառավարության կեսը հիվանդ է, ես էլ։ Էս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի»,– նշեց վարչապետը՝ դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Նախարարը պատասխանեց, որ առաջարկում է արդեն հաջորդ օրը կազմակերպել կառավարության անդամների պատվաստումը։
«Հիվանդներին կբուժենք, առողջներին՝ կպատվաստենք»,– ասաց Ավանեսյանը։
Փաշինյանը հարց ուղղեց․ «Իսկ ինչո՞ւ ենք վաղվան թողնում։ Այսօր հազիվ հավաքվել ենք, չի՞ կարելի հենց հիմա կազմակերպել»։






Բաց մի թողեք
Եթե Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք դրսևորեն, մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիրը կստորագրվի. Ալիև
Վերադառնալ, ծառայել և վճարել՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Գորիսում սահնակով սահելիս անչափահասները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է