ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բիալկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Լոռի» 50%» (արտադրված 14.07.2025 թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։
Արտադրողին տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:
Արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։






Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Արագածոտնում, հայտնաբերվել է կեղծ օղիների և կոնյակների շշալցման և իրացման դեպք․ Լուսանկար
«ԱՄՆ-ի մրցակցությունը նպատակ ունի ենթարկել», «Մեզ անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ Եվրոպայում»․ Մակրոն
Մոտ ապագայում Իրանը և Միացյալ Նահանգները սկզբունքային համաձայնության կգան