Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հերթական հանդիպման մասին:
Հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ համաձայնեցված չեն։ «Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել: Կորոշենք օրը և վայրը»,- ասել է նա։
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում դեռ առաջընթաց չկա, Անկարան և Երևանն աշխատում են այդ ուղղությամբ՝ անդրադառնալով սահմանի բացման հարցին ասել է Սերդար Քըլըչը։
Հիշեցնենք՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, իսկ հետագայում այս պրակտիկան կընդլայնվի Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար:






Բաց մի թողեք
Հայացք ԵՄ-ից․ Արդյո՞ք պատերազմը ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ անխուսափելի է, և ի՞նչ կփոխվի ․․․
ԵՄ բյուջեի պարզ կանոնները, Ֆոն դեր Լեյենը և «Եվրոպայի հայրենասերները»
Ադրբեջանը Ռուսաստանի հետ «սրացումների» չի գնա, բայց հնարավորինս փորձում է հեռու վանել Կովկասից