Փետրվարի 4-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Այգեստան բնակավայրի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակից դեմքի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել 1933 թ. ծնված տղամարդու:
Հիվանդանոցում վերջինս հայտնել է, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով ընկել ու վնասել է դեմքը:
ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածի 59-ամյա որդին ալկոհոլ օգտագործած վիճակում տան բակում ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը, ինչի հետևանքով նա ընկել է: Այնուհետև հոր ծոցագրպանից հափշտակել է 59 հազար 700 դրամը և հեռացել տնից: Որոշ ժամանակ անց վերադարձել է տուն և զանգել շտապօգնություն:
Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել:
59-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:






Բաց մի թողեք
Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք
Լիտվան 6 անձի մեղադրում է ահաբեկչության մեջ՝ Ուկրաինայի ռազմական մատակարարումների վրա անհաջող հրկիզման համար
Տավուշի հիվանդանոցից գողություն են կատարել