ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ վարչությունը նախօրեին «այո» է ասել․ նա ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։
«Հրապարակ» թերթը գրում է․ Երեկ մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ հարցաքննվել վարչության կողմից։
Մեզ ասացին, որ 20 հոգանոց վարչությունից որեւէ մեկը հարց չի տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրվել. եթե պետք լինի, կհրաժարվե՞ս մանդատից, հրամանատար:
Միքայելյանը պատասխանել է․ «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ»։ Որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Սասուն Միքայելյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ Միքայելյանն ընդգրկված էր նախորդ վարչության կազմում։






Բաց մի թողեք
ՔՊ-ն դատավորներին պատժելու նախագիծ է բերել ԱԺ
Ով ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ նախնական պատկեր
Ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը՝ Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ