Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկում՝ փայտե տաղավարում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ենոքավան գյուղի 1-ին փողոցում գտնվող հանգստյան գոտու սրճարանում:
Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել:Այրվել է փայտե սրճարանը (մոտ 120 ք մ):
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություններ:







Բաց մի թողեք
Սիսիանում քաղաքացու դի է հայտնաբերվել
Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող 18-ամյա տղայի մարմինը․ Լուսանկար
Կրասնոդար – Երևան չվերթը կրկին չեղարկվել է, ինչու ․․․