Եկեղեցու եւ հոգեւորականների դեմ պատերազմ հայտարարելուց առաջ, պարզվում է, Նիկոլ Փաշինյանը կուսակցական ներքին չաթերից մեկում թիմակիցներին հորդորել է կարգի բերել իրենց «արտամուսնական կապերը», քանի որ գործընթաց է սկսում, եւ թիմն պետք է քիչ խոցելի լինի։
«Հրապարակ» թերթը գրել է․ Դա եղել է մայիսի 29-ից՝ եկեղեցիների չուլանացման մասին հայտարարությունից առաջ։
Մեզ ասացին, որ ՔՊ-ում առանձնապես չեն կարեւորել Փաշինյանի հորդորը եւ համարել են, որ բոլորն են այդպես ապրում, շեֆն էլ դժվար թե իմանա, թե բարոյական հարթությունում իր թիմն ինչպես է ապրում, քանի որ գլուխը խառն է՝ պետության օր-օրի բարդացող վիճակով պայմանավորված:
Առաջին ամպրոպը պայթել է Իմնեմնիմիի հայտնի փոդքաստից` «ՔՊ-ում ով ում է դոմփում» հաղորդումից հետո, երբ հաղորդավարները ոմանց անձնական սպիտակեղենը փռեցին արեւին եւ խոստացան մյուսներինն էլ փռել:
Դրանից հետո իսկական կինո է սկսվել` լացուկոծերով, դատական հայցերով, ամուսնալուծություններով ու արտամուսնական կապերի խզումներով ուղեկցվող։






Բաց մի թողեք
Պատվիրատուներ կան․ Ինչ է ասում Վալոդյա Գրիգորյանի հայրը
Հիշատակը ավելի մեծ է, քան քաղաքականությունը, և ավելի ծանր՝ քան պաշտոնը
Փաշինյանն՝ իր կատարմամբ, երաժշտություն է ձայնագրել Հանրային ռադիոյում