Երբ մարդը կանխատեսելի է, ունի հստակ սկզբունքներ ու չափանիշներ, ինչ-որ գաղափարների կրող է, հեշտ է նման մարդու հետ շփվելը, աշխատելը, քանի որ միշտ կարող ես կանխատեսել` ինչ կարող է նաեւ անել տարբեր իրավիճակներում, ինչ սպասել նրանից, ինչպես հետը հարաբերվել:
Երբ մարդը չունի սկզբունքներ ու կարմիր գծեր, կարծիքն անընդհատ փոխում է, կայուն չէ, կանխատեսելի չէ, նրա հետ անտանելի է դառնում ապրելը եւ ընկերություն անելը, բայց հատկապես` նրա ղեկավարության ներքո աշխատելը:
Ո՞վ կարող է թվարկել մի քանի սկզբունք ու չափանիշ, գաղափարական հենք, քաղաքական կողմնորոշում, որը կրում է Նիկոլ Փաշինյանը: Չկան այդպիսիք: Միայն այն մարդկանց երկար ցանկը, ում հետ նա այս տարիներին համագործակցել է, հետո` թիրախավորել, ում պաշտոն է տվել, ապա պաշտոնից զրկել, ում գովաբանել է, պարգեւատրել, հետո` մերժել, խոսում է այն մասին, որ մարդն անգամ իր համակրանքներում ու հակակրանքներում կայուն չէ:
Մի բանում է կայուն` իշխանությունը պահելու հաստատակամության մեջ: Տեսեք` 2018-ին նա կոալիցիա կազմեց Գագիկ Ծառուկյանի եւ Դաշնակցության հետ, պաշտոններ տվեց նրանց, իսկ երբ ոտքը մի քիչ պնդացավ, կոալիցիան քանդեց, պաշտոնները ձեռքներից առավ ու … սկսեց հալածել:
Քրեական գործեր հարուցվեցին ե՛ւ Ծառուկյանի, ե՛ւ ՀՅԴ անդամների նկատմամբ: Մինչեւ 2020 թիվը Ալիեւին եւ հետխորհրդային լիդերներին արհամարհում էր, համարում ոչ ժողովրդավար, 20-ից հետո ռեւերանսներ է անում Ալիեւին, Էրդողանին, նաեւ` Պուտինին ուղղված, քանի որ իր «գահը» նաեւ նրանցից է կախված:
Երբ հարմար էր, Գարեգին Բ-ի օրհնությունն էր խնդրում, հիմա հանկարծ պարզեց, որ կաթողիկոսն արժանի չէ Վեհափառի աթոռին, իսկ «Բենթլի Սամոն», որի դեմ հարյուրավոր հոդվածներ է տպագրել, պատվարժան մարդ է:
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Հրապարակվել է ԹՐԻՓ կոչվող ծրագրի իրականացման շրջանակը, որը ցուցանում է, որ սա Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցք է. Տեսանյութ
Հայաստանը ոչ միայն ստանում է աջակցություն, այլև ինքն է դառնում անվտանգության ապահովման գործընթացի մասնակից
Զարմանալի օր էր, հորս հոգեհանգիստը․ Ո՞վ էկավ, ով ում գրկեց, ով ում չգրկեց, ով ում ձեռքը համբուրեց …