Այսօր` հունվարի 6-ին, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին», ըստ մեր հաշվարկների, մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի:
Հաշվարկն իրականացվել է արհեստական բանականության հատուկ ծրագրի կիրառմամբ, որը թույլ է տվել վերլուծել վերջին ժամանակահատվածում իշխանական հավաքները և դրանց մասնակիցներին:
Մասնավորապես, ԱԲ ծրագրի օգնությամբ մասնակիցների թվից մոտ 500-ին հնարավոր է եղել նույնականացնել որպես պարբերաբար քպական միջոցառումներին «մասովկայի» դեր կատարող տարբեր տրամաչափի ՔՊ-ական պաշտոնյաների, ևս շուրջ 500 հոգու` ոստիկանության Երևան քաղաքի և մարզային ստորաժանումների աշխատակիցների, մոտ 200 հոգի` ԱԱԾ աշխատակիցների և Փաշինյանի և մյուս պաշտոնյաների անվտանգության աշխատակիցների, մոտ 70-ը` ՔՊ-ական և այլ պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաների վարորդներ:
Ուխտերթին մասնակցում էին նաև Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունների աշխատակիցներ: Քայլերթին մասնակցած և շրջաններից բերված հասարակ ժողովրդի թվաքանակը, ըստ հաշվարկի, կազմել է մոտ 1000 քաղաքացի:
Միևնույն ժամանակ, փաշինյանական «ուխտերթին» զուգահեռ հանրապետության և Սփյուռքի հարյուրավոր եկեղեցիներում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագներին, որոնք ընթացել են ըստ ընդունված արարողակարգի և որի ընթացքում չի զեղչվել Հայոց Հայրապետի անունը, մասնակցել է նվազագույնը 200,000 հավատավոր:
Ահա այսպես է այսօրվա Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 0.5 տոկոսը կազմող ագրեսիվ փոքրամասնությունը ուզում «բարենորոգել» եկեղեցին:







Բաց մի թողեք
Խոշոր վթար Երևանում, բախվել են 5 ավտոմեքենաներ․ Լուսանկար
Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին. Լուսանկար
Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանվել է 15 քաղաքացի․ Լուսանկար