Գրել էինք, որ կառավարությունն ամռան ամիսներին պատրաստվում է անցկացնել «Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր, որի շրջանակներում մոտ 400 սփյուռքահայ պատանիներ պիտի այցելեն Հայաստան։
«Հրապարակ» թերթը գրում է․ Այդ նպատակի համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել։
Պարզվում է, սակայն, որ Փաշինյանի մերձեցումը սփյուռքի հետ այդքանով չի սահմանափակվում, աշնանն էլ՝ սեպտեմբերի 22-ից, պատրաստվում են իրականացնել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագիրը, որի շրջանակներում 22-35 տարեկան սփյուռքահայ 30 երիտասարդ պետք է այցելեն Հայաստան։
Թե ինչ թեմաներով են վերապատրաստելու, դեռեւս չեն հստակեցրել, բայց որոշել են պետբյուջեից 24 մլն դրամ հատկացնել։






Բաց մի թողեք
Պատվիրատուներ կան․ Ինչ է ասում Վալոդյա Գրիգորյանի հայրը
Հիշատակը ավելի մեծ է, քան քաղաքականությունը, և ավելի ծանր՝ քան պաշտոնը
Փաշինյանն՝ իր կատարմամբ, երաժշտություն է ձայնագրել Հանրային ռադիոյում