Ռուսաստանին հայտնի չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ որոշում:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ից սահմանապահների դուրս բերմանը, ապա, որքան հասկանում ենք, որոշումներ չեն եղել, և դրանք մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի փոխանցել»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը այժմ իրականացնում են մի շարք կարևոր նախագծեր։
«Մենք շարունակելու ենք դրանք իրականացնել»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ այս հարցին անդրադարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ իր անձնական կարծիքով՝ սահմանապահների դուրս գալը ճիշտ կլինի:






Բաց մի թողեք
Խոշոր վթար Երևանում, բախվել են 5 ավտոմեքենաներ․ Լուսանկար
Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին. Լուսանկար
Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանվել է 15 քաղաքացի․ Լուսանկար