23/01/2026

Սամվել Ալեքսանյանի ընկերությունն ու Ժաննա Անդրեասյանը հուշագիր են ստորագրել․ Լուսանկար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նշենք, որ «Ալեքս տեքստիլը» պատկանում  է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի ընտանիքին։ Նա իշխանափոխությունից հետո հարմար տեղավորվել է նրանց կողքին՝ պարբերաբար «մուծվելով» նրանց։

Նշենք, որ Կառավարությունը հաճախ արտոնություններ է տալիս Ալեքսանյանների ընկերություններին։ Վերջինը երեկ էր, երբ Կառավարությունն ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԱԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը մոտ 2 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց։

Լֆիկի ընկերությունն ու Ժաննա Անդրեասյանը հուշագիր են ստորագրել