Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը։
«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին, հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը:
Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության:
Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- ընդգծեց Անի Բադալյանը։






Բաց մի թողեք
#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո պատասխանում է լրագրողների հարցերին․ Տեսանյութ
ՆԳՆ-ն արձագանքել է Իրանի դեսպանի՝ բողոքի ակցիաների անցկացմանը վերաբերող հայտարարությանը
Բաքվում պահվող չորս գերիներին վերադարձրեցին․ Փաշինյան