Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հանձնարարականներ է տվել աշնանը կայանալիք ընտրությունների անցկացման վերաբերյալ, հայտարարել է, որ Վրաստանին ոչ ոք չի կարող հանձնարարականներ տալ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վրաստանն անկախ պետություն է, և ոչ ոք չի կարող հանձնարարականներ տալ, այդ թվում՝ ոչ մի ընկեր և ոչ մի գործընկեր»,- շեշտել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանը գործում է ոչ թե ըստ խնդիրների, այլ իր պետական շահերին համապատասխան․ «Ինչ վերաբերում է խորհուրդներին և առաջարկություններին, մենք պատրաստ ենք լսել և ամեն ինչ հաշվի առնել»։






Բաց մի թողեք
Լեհաստանը կարող է ԵՄ-ի կողմից միլիոնավոր եվրո տուգանքների ենթարկվել
Էստոնիան արգելում է Ուկրաինայում կռված ռուսների մուտքը երկիր
Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն