Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտար Գուրգեն Անանյանին: Հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Իջևան») Գուրգեն Անանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:
Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ ոչ իրավաչափ են ճանաչվել նոտարի կողմից քաղաքացուն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու նոտարական գործողությունները, անվավեր են ճանաչվել քաղաքացուն տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը»,- ասվում է հաղորդագրությունում։







Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր․ Լուսանկար
Մեր գործընկերությունը կայունություն և կանխատեսելիություն է ապահովում անկայուն աշխարհում․ Լուսանկար
Երբվանից է դադարեցվելու ԱՄՆ վիզաների կամ Գրին քարտերի տրամադրումը