Վերջերս Եռաբլուր զինվորական պանթեոնում միջադեպ է տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանի առանձնատան խոհարարը հարձակվել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի ծեր մոր վրա` Լիդա մայրիկի:
Լիդա Առուշանյանը` Լիդա Մայրիկը մեզ պատմեց, որ իր որդու շիրիմից քիչ այն կողմ թաղված է Փաշինյանի խոհարարուհու որդին` Գոռ Մելքոնյանը:
Տիկին Լիդան տեսնելով Փաշինյանի տան աշխատողին Եռաբլուրում, մոտեցել է և ամոթանք տվել, թե ինչպե՞ս է նա աշխատում իր որդու մահվան պատճառ դարձած Փաշինյանի կառավարական տանը:
Երտասարդ կինը գերեզմանի չորացած ծաղիկների փնջով հարձակվել է տարեց կնոջ` Լիդա մայրիկի վրա, հարվածել նրան, ապա բղավել. «Իմ պաշտոնը բարձրացրել են, դե տրաքվի»:







Բաց մի թողեք
Զինծառայողի՝ հրազենային վնասվածքով, դին է հայտնաբերվել
Իրանի դեսպանը սադրում է ու սպառնում Հայաստանին
Շատ իրանցիներ փախչում են դեպի Հայաստան, զոհերի թիվն անցնում է 2 հազարը