Առավոտից բազմաթիվ հեռախոսներ և հաղորդագրություններ եմ ստացել՝ այսօր հրապարակված անեծքի (նզովքի) իմ բանաձևման հետ կապված:
Անհրաժեշտ հավելյալ լուսաբանությունների փոխարեն ներկայացնում եմ միաբանակից եղբորս՝ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի տեսամեկնաբանությունը:
Կնշեմ միայն՝ թող որևէ մեկն իրեն «չհոգնեցի» Ճեմարանի բարձրագույն աստվածաբանական կրթություն ստացած հոգևորականին ուսուցանել կամ թելադրություն անել՝ հավատքի կամ հոգևոր կյանքի հետ առնչված խնդրիներին ինչպես արձագանքի կամ ինչպես դրանք լուծի:
Հոգևորականներս մարդահաճ չենք և քաջ գիտենք թե սիրել, թե խրատել, թե հորդորել, թե զգուշացնել, թե հանդիմանել, թե նաև՝ նզովել:
Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական, որը կիրառվում է սրտի ու հոգու խորին ցավով և արտասուքներով. մենք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև հանապազ աղոթք ենք մատուցում անխտիր բոլո՛րի համար, ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ: Եվ այս նզովքից հետո էլ շարունակելու ենք սիրով աղոթել ամենքի համար, որպեսզի մոլորյալները դարձ ապրեն, իսկ ուղղամիտ հավատավորներն անսասան լինեն:
Հայր Ասողիկ Կարապետյան






Բաց մի թողեք
Հայկ Սարգսյանը հիմա էլ հարվածելու տակտիկան է ընտրել
Միքայել սրբազանը պատասխանել է Հովնան սրբազանին
Սյունիքում բազմաթիվ են հարցերը «Թրամփի ուղի» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման մասին