September 26, 2023

Անցած 5 տարվա ընթացքում Երևանի ընտրողների թիվը նվազել է 25 հազարով. ԿԸՀ նախագահ

«Անցած 5 տարվա ընթացքում Երևանում ընտրողների թիվը նվազել է 25 հազարով։ Սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին ընտրողների թվաքանակը 823․559 է։ Նախորդ ընտրություններում այդ թիվը 848 հազար է եղել»:

Այս մասին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա նաև մանրամասնել է, թե ինչու է այդ թիվը նվազել․ «2021թ. ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրացուցակից հանվում էին այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 ու ավելի ամիս անձը հաստատող ժամկետանց փաստաթղթեր ունեին: Ենթադրում եմ՝ նրանք այն մարդիկ են, որոնք վաղուց մեկնել են Հայաստանից ու բնակվում են արտերկրում»:
%d bloggers like this:
Verified by MonsterInsights