ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ողջունել է «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» (Global Centre for the Responsibility to Protect) կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը ահազանգում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակի մասին։
«Միջազգային իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակի վերաբերյալ ահազանգող հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային տարբեր դերակատարների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»,- գրել է ՄԻՊ-ը
«Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» դատապարտող հայտարարություն էր տարածել և նշել, որ մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է համարվել ռազմական հանցագործություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
Կենտրոնն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և ապահովել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև երաշխավորել հումանիտար հասանելիությունը՝ միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համապատասխան։
Բաց մի թողեք
ԼՂ-ի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան պետականության գերեզմանափորը. Հայկ Խանումյան
ԱՄՆ-ից կոնգրեսական պատվիրակություն է ժամանել Հայաստան
ՄԱԿ-ը մեկնաբանել է իր մանդատի ներքո ԼՂ խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունը