September 26, 2023

Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո «Թվիթեր»ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով.

«Կարևոր հեռախոսազրույց ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ղարաբաղի հայությանն առնչվող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը՝ հումանիտար օգնության մատակարարումն ապահովելու համար։ Կարևոր է վերադառնալ բարի կամքի ոգով երկխոսությանը, այդ թվում՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights