September 24, 2023

Դադարե՛ք «Տելեգրամ»-ով քվեարկել․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է խաբերության մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը շարունակում է «Ֆեյսբուք»-ի իր էջում զգուշացրել է նոր տեղեկատվական խաբեության մասին:

«Դադարե՛ք «Տելեգրամ»-ով քվեարկել։ Անտանելի է։ Գողանում են հաշիվը»,- գրել է փորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում զգուշացրել է նաև նոր տեղեկատվական խաբեության մասին:

«Էն որ ֆեյք էջ ա, ռուս աղջկա ֆոտոներով, բայց ներկայանում ա հայ, իսկ իրականում, ամենայն հավանականությամբ, մի բեղերով ու ցմփոր ադրբեջանցի ա էջը վարում ու հավաքում ա տեղեկատվություն թիրախային մարդկանց ու կազմակերպությունների վրով։ Ու տակը լիքը հայ տղամարդիկ, թե բա սիրուն ջան, սիմպո ջան, կծես, չայ խմես»,- գրել է Մարտիրոսյանը՝ հրապարակելով աղջկա լուսանկար ու նշելով, որ նկարի աղջիկը ևս գոյություն չունի:
%d bloggers like this:
Verified by MonsterInsights