October 1, 2023

Հայաստանում ամբողջությամբ կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը. նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը։

ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե խանութներում իրեն ապրանքը տվել են այն նույն տոպրակներով, որոնք կային դեռ 5 տարի առաջ, այսինքն` տոպրակների հաստությունը չի փոխվել։
«2019 թվականի կարգավորումով, որն ուժի մեջ մտավ 2022 թվականի հունվարի 1-ին, մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքն արգելվել է։ Վերահսկողությունը հանձնված էր համայնքներին, սակայն ամբողջական արդյունք այն չտվեց։ Այդ պատճառով որոշել ենք պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն արգելել»,- նշեց Սիմիդյանը։

Նախարարն ակնկալում է, որ այս դեպքում վերահսկողությունը կիրականացնեն տեսչությունները, և արդյունքն ավելի լավը կլինի։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights