September 26, 2023

Ադրբեջանից զառանցել են Հայաստանի հասցեին

«44-օրյա պատերազմը ազատագրական պատերազմ էր, որը սկսվեց Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի և զանգվածային էթնիկ զտումների արդյունքում»։ 

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հայտարարությունների։

«Հայաստանը 28 տարի հրաժարվում էր բանակցել, մերժում էր խաղաղության բոլոր առաջարկները, պնդում էր, թե «Ղարաբաղը Հայաստանն է», սպառնում էր Ադրբեջանին «նոր պատերազմով՝ նոր տարածքների դիմաց»։

Ադրբեջանի գործունեությունը միշտ հիմնված է եղել ներպետական օրենսդրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»,- ասվում է հրապարակման մեջ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights