September 24, 2023

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցում զգալի առաջընթաց կա

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում  զգալի առաջընթաց է արձանագրվել. այդ մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։

«Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։ Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ շոշափվել է նաև այս թեման, մեր կողմից ցանկություն է հայտնվել այս աշխատանքը հնարավորինս շուտ տեղափոխել նախագծային փուլ»,- ասել է նա։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights