«Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը դարձել է Նիկոլ Փաշինյանի խոսափողն Արցախում կամ արցախցիների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն տեւական ժամանակ է՝ Փաշինյանի քարոզչական թեզերն է առաջ տանում ու փորձում արցախցիներին համոզել, թե պետք է օգտվել Աղդամի ճանապարհից, բեռներ տեղափոխել այդ ճանապարհով, ավելին՝ երկխոսել Ադրբեջանի հետ՝ պատճառաբանելով, թե միայն այդպես վերջնական «խաղաղություն կհաստատվի»:
Տպավորություն է՝ Սամվել Բաբայանն այսպիսով փորձում է իրենց կամքին հակառակ արցախցիներին ինտեգրման տանել Ադրբեջանի հետ՝ տեսնելով անգամ, թե ինչպես է Ադրբեջանը հիվանդ արցախցուն առեւանգում, տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ձեռքից: Իհարկե, խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց որ ինտեգրվելու գնով այն ժողովրդի հետ, որը քեզ ատում է ու ցանկանում ցեղասպանել:
Ադրբեջանում Հայաստանի նկատմամբ ատելությունը պետական քաղաքականության մաս է, ադրբեջանական դպրոցներում դեռ մանկուց են քարոզում հայատյացություն, իսկ Ադրբեջանի նախագահն էլ ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ է հնչեցնում՝ հայտարարելով, թե չկա Հայաստան, չկա Արցախ, ամենուր Ադրբեջան է: Սամվել Բաբայանը, սակայն, նրանց հետ առեւտրի եւ ինտեգրացիայի է ուղղորդում արցախցիներին»:
Բաց մի թողեք
Ինչպես են արցախցիները տուն փնտրում․ Արձակեց շանը, բաց թողեց ձիուն, մի լավ լաց եղավ ու ճամփա ընկավ
Ինչ է սպասվում Երևանի քաղաքապետարանում, ով կդառնա քաղաքապետ
Եթե իշխանությունները խելք ունենան, այդ հարցը կօգտագործեն. Պողոսյան