Մոսկվայի արտագնա դատարանը Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին 19 տարվա ազատազրկման է դատապարտել։ Նիստը տեղի է ունեցել Վլադիմիրի խիստ ռեժիմի գաղութում, որտեղ գտնվում է Նավալնին։
Դատարանը Նավալնիին մեղավոր է ճանաչել ծայրահեղականության կոչերի, քաղաքացիների իրավունքները ոտնահարող հասարակական կազմակերպություն ստեղծելու, ծայրահեղականության ֆինանսավորման, ծայրահեղական համայնք ստեղծելու, անչափահասներին վտանգավոր գործողությունների մեջ ներգրավելու և նացիզմը վերականգնելու մեջ։
Ավելի վաղ, Մոսկվայի քաղաքային դատարանի արտագնա նիստի ժամանակ, Վլադիմիրի շրջանի գաղութում, որտեղ ընդդիմադիրն արդեն 9 տարվա ազատազրկում է կրում խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի գործով, դատախազը պահանջել էր Ալեքսեյ Նավալնիին դատապարտել 20 տարվա ազատազրկման։
Բաց մի թողեք
Ջեյհուն Բայրամովը կասկածի տակ է առել ՄԱԿ խորհրդի հեղինակությունը
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար