September 27, 2023

Ինչ եղանակ է սպասվում օգոստոսին, որ մարզերում է հրդեհավտանգ իրավիճակ

Հրդեհավտանգության աստիճանը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում կանխատեսվում է և անհրաժեշտության դեպքում տրվում են հատուկ նախազգուշացումներ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այն գնահատվում է 1-ից մինչև 5-րդ կարգ, որտեղ 1-ը ամենացածր կարգն է, 5-ը՝ ամենաբարձր:

Այսօրվա դրությամբ 5-րդ աստիճանի՝ ամենաբարձր կարգի հրդեհավտանգության աստիճան առկա  է Արարատում, Արմավիրում, Արգածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում»,- ասաց Սուրենյանը:

Նա հավելեց, որ այսօր և վաղը սպասվող կարճատև անձրևները որոշակիորեն կմեղմեն այդ վտանգըև հավելեց.

«Ուզում եմ հիշեցնել, որ տարվա այս ժամանակահատվածում թվարկված շրջանները գտնվում են այդ զոնայում, քանի որ օդի ջերմաստիճանը այստեղ բավականին բարձր է»:

Սուրենյանի խոսքով՝ հրդեհավտանգության աստիճան չկա Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Տավուշում Գեղարքունիքում և Լոռիում:

«Եթե անցած տարի հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակն ընդամենը կազմել է նորմայի 40-60 տոկոսը, ապա այս տարի հունիսին ունեցել ենք ակտիվ ցիկլոնային գոծունեություն»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հանրապետության տարածքը հունիսի օրերի մեծ մասը գտնվել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմանում,  այսիքն ուժեղ շոգեր չեն գրանցվել և տեղումների քանակը եղել է նորմայից ավել»,- ասաց Սուրենյանը:

Զուգահեռներ անցկացնելով անցյալ տարվա հուլիս ամսվա հետ, վերջինս նկատեց՝ անցած տարվա հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կրկին նորմայից բարձր է եղել1-2 աստիճանով, տեղումների քանակը խիստ սակավ՝ ընդամենը 20-30 տոկոս:

«Այս տարվա հուլիսը կրկին աչքի ընկավ ցիկլոնային պրոցեսների բուռն շրջանառությամբ նորից Սև ծովի տարածքից, ունեցանք բավականին առատ տեղումներ:

Ամենաբարձր ջեմաստիճանը Արարարատյան դաշտում եղել է 38-39 աստիճան, իսկ անցած տարի հուլիսին 4-ից 5 օր Արարատյան դաշտավայրում՝ այդ թվում նաև մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը եղել է 40-41 աստիճանի սահմաններում»,- նշեց Սուրենյանը:

Խոսելով անցյալ տարվա օգոստոսի մասին, Գագիկ Սուրենյանը նկատեց, որ անցած տարվա օգոստոսը կրկին շատ չոր էր, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր.

«Իսկ այս տարվա Օգոստոսին 2-ի դրությամբ ընդամենը մի կետում ենք 40 աստիճան տաքություն ունեցել, դա Արարարտա-Ուրցաձոր հատվածն է: Այս պահի դրությամբ հանրապետությունում ունենք շրջաններ, որտեղ արդեն նորմայի 50-60-ի տոկոսի չափով տեղումներ են գրանցվել»:

Սուրենյանի խոսքով՝ այսօրվա՝ օգոստոսի 4-ի դրությամբ, մեր երկիրը նորից գտնվում է Սև ծովի շրջաններից ներթափանցած ցիկլոնների ազդեցության գոտում:

«Այս պահի դրությամբ հանրապետության մի շարք շրջաններում առկա են հորդառատ անձրևներ, առավոտյան խիստ ինտենսիվ անձրևներ են գրանցվել Գավառի հատվածում, ունենք նաև սառը օդի ներթափանցում հյուսիս-արևմուտքից և երեկվա համեմատ օդի ջերմաստիճանը հանարապետության ողջ տարածքում նվազել է 8-10 աստիճանով»,- ասաց նա և խոսելով առաջիկա օրերին ջերմաստիճանի կանխատեսումների մասին, նշեց, որ օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխանտեսվում:

Ըստ նրա՝ օդի ջերմաստիճանը կանխանտեսվում է 1 աստիճան կլիմական նորմայից բարձր:

«Օդի ջերմաստիճանը կբարձրանա օգոստոի 6-8-ը, բայց 38 աստիճանից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում: Առանձին շրջաննեում հատկապես երեկոյան ժամերին կունենանք ամպրոպային բնույթի  կարճատև անձրևներ: Շեշտում եմ, սաստիկ շոգեր այս պահի դրությամբ չեն կանխատեսվում»:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights