2023 թ. նշվելու է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական միջոցներ է նախատեսել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքների համար:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից գողացվել էր անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի քանդակած Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին: Դեպքի առթիվ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն, սակայն, ցավոք, այն չի բացահայտվել:
Նշենք, որ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանը (1923-2001 թթ.) բազմաթիվ հայտնի քանդակների հեղինակ է: Նրա կերտած հուշարձանների թվին են պատկանում Հունան Ավետիսյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Պարոնյանի, «Մենք ենք մեր սարերը», «Ղարաբաղցիները», «Մեղեդի», «Հավերժ բարեկամություն», Դավիթ Բեկի, Լոռեցի Սաքոյի հուշարձանները:
Քանդակագործի ստեղծագործություններից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում:
Բաց մի թողեք
Բլինկենը կիթառ է նվագել և երգել՝ ներկայացնելով ԱՄՆ «երաժշտական դիվանագիտությունը». Լուսանկար
Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ՝ չհուսահատվե՛ք, Աստված ձեզ հետ է. Մել Գիբսոնը դատապարտել է Ադրբեջանին
Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ