October 5, 2023

Հիշում եք «Համմեր»-ի կարգազանց վարորդին՝ հրապարակից, հոգեբուժարանո՞ւմ է․ Լուսանկարներ

«Համմերի» կարգազանց վարորդի գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին մեզ փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Ըստ տարածված լուրերի` երիտասարդ վարորդը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում, ՔԿ֊ից սրա վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ վարորդը կալանքի տակ է եւ գտնվում է քրեակատարողական հիմնարկում։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 8 ամիս առաջ։

Փետրվարի 10-ին` ժամը 23.30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։

Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով պարեկները կրակել են «Համմերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել է փախուստի:

«Համմերի» վարորդը հոգեբուժարանո՞ւմ է

%d bloggers like this:
Verified by MonsterInsights