ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը փորձել են երկու ծովային մոտորանավակներով գրոհել Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի վրա։
Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ պայթյուններ են տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի և Միսխակո գյուղի ջրերում։
«Հարձակումը ետ մղելու ընթացքում նավակները հայտնաբերվել և ոչնչացվել են ռազմածովային բազայի արտաքին գրոհը հսկող ռուսական նավերի ստանդարտ զինատեսակների կողմից», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Նովոռոսիյսկի բնակիչները հայտնել են գիշերը նավահանգստի տարածքում պայթյունի և կրակոցների մասին։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևը սոցիալական ցանցերում հաստատել է բազայի վրա հարձակման մասին տեղեկությունը։
Նրա խոսքով, ենթակառուցվածքին վնասներ չկան։ Միաժամանակ, նշվում է, որ ժամանակավոր արգելք է դրվել Նովոռոսիյսկ նավահանգստում նավերի տեղաշարժի վրա։
Բացի այդ, 13 անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Ղրիմի վրա։ Դրանցից 10-ը խոցվել է ՀՕՊ ուժերի կողմից, եւս երեքը վերացվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զոհեր և ավերածություններ չկան։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար
Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին