Գյումրու քաղաքային մարզադաշտում աշխարհի քառակի և եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վառվեց Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր ջահը։
Հանդիսավոր շքերթով տրվեց տարվա սպորտային իրադարձության բացման մեկնարկը, որին ի թիվս հազարավոր հյուրերի մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներ, հյուրեր արտերկրից ու ՀՀ տարբեր մարզերից։
Արդեն 8-րդ տարին անցկացվող խաղերն այս տարի աննախադեպ են ինչպես մասնակից երկրների աշխարագրությամբ, այնպես էլ մասնակիցների թվով։ այս տարի առաջին անգամ մասնակիցներ են լինելու նաև Չիլիից, Ղազախստանից, Բելառուսից, Սաուդիան Արաբիայից ու Հնդկաստանից:
41 երկրի 179 քաղաքից 19 մարզաձևում մասնակից մարզիկների ու մարզուհիների թիվը 7161 է:
Խաղերի բացման հանդիսավոր միջոցառման համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։
Հաշվի առնելով միջոցառման բացման պաշտոնական արարողությանը հետևելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը՝ Գյումրու տարբեր հատվածներում մեծ էկրաններ են տեղադրվել:
Սպորտային միջոցառման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 2000 կամավոր՝ հիմնականում հայաստանյան բուհերի ուսանողներից:
Բաց մի թողեք
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հետաձգում է ներկայացումները
Թանկյանը՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին
Մարդիկ, որ նեղվել են Դոգի ձեներից, կարո՞ղ ա ամեն դեպքում նեղվեին ու փորձեին …