Եվրոպական առաջնորդները դատապարտել են Ալեքսեյ Նավալնիի դատավճիռը, ով Ռուսաստանում դատապարտվել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում։
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարության մեջ նշել է, որ Նավալնիի գործի դատավարությունը եղել է փակ և անցել է խիստ ռեժիմի գաղութում, քաղաքական գործչի հարազատներին և ունկնդիրներին թույլ չեն տվել մասնակցել դատավարությանը։
Նրա հայտարարությունը հրապարակվել է Ռուսաստանում ԵՄ պաշտոնական ներկայացուցչության կայքում։ «Սա հստակ ցույց է տալիս, որ ռուսական իրավական համակարգը շարունակում է օգտագործվել որպես գործիք՝ Նավալնիի դեմ պայքարում։ Դա նաեւ ցույց է տալիս, թե ՌԴ իշխանությունները վախենում նրանից»,-ասված է հայտարարության մեջ։
Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ կայացված դատավճիռը մեկնաբանել է նաեւ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ «Ռուսական արդարադատության կամայականությունը, որը Ալեքսեյ Նավալնուն ազատազրկեց ևս 19 տարով, անարդարություն է։
Պուտինը ամենից շատ վախենում է նրանցից, ովքեր դեմ են պատերազմին, դեմ են կոռուպցիային և դեմոկրատիայի կողմնակիցներին, նույնիսկ բանտախցից: Բայց դա չի լռեցնի քննադատներին»,- գրել է Բերբոքը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ֆրանսիան նույնպես միացել է Նավալնիի ազատ արձակման պահանջին՝ նրա դեմ հարուցված գործն անվանելով «դատական հետապնդում», ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ թվիթերյան էջում։ Արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ կառավարությունը կոչ է անում Ռուսաստանին «անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Նավալնիին և անել նույնը բոլոր քաղբանտարկյալների դեպքում»:
«Այս դատավարության անարդար պայմանները, կամայական հիմքերը և անհիմն արդյունքը վկայում են Նավալնիի նկատմամբ քրեական հետապնդման և Ռուսաստանի իշխանությունների կողմից պատշաճ ընթացակարգերի և օրենքի գերակայության պահանջների չկատարման մասին», – ասվում է հայտարարության մեջ:
Բաց մի թողեք
Հիմա ի՜մ խոսելու հերթն է, դավաճաններ․ Կոռնիձորի Արո Խուդավերդյան
Հայտնի է՝ ովքեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը Եվլախի բանակցություներում․ Լուսանկարներ
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն