September 24, 2023

ԼՂ բնակիչները նամակ են փոխանցել խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովին․ սպասում են պատասխանին․ Տեսանյութ

Օգոստոսի 4-ին, ԼՂ մի խումբ բնակիչներ գնացել էին ռուս խաղաղապահների տեղակայման վայր: Նրանք պահանջել են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովը պատասխանի, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու իրենց անվտանգությունն ապահովելու համար ավտոբուսներով ավտոերթ իրականացնելու ժամանակ՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Խաղաղապահների ներկայացուցիչը պատասխանել էր, որ հարցը պետք է ուղղեն գրավոր տարբերակով, ինչն այսօր արել են։

Նամակն արդեն փոխանցված է Ալեքսանդր Լենցովին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արթուր Օսիպյանը և կից տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․

«Նամակը գեներալ-գնդապետ Ալեքսանդր Lենցովին փոխանցվել է։ Ակնկալում ենք գրավոր պատասխան երկուշաբթի օրը, ինչպես և խոստացվել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից»։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights