September 25, 2023

Հայտնաբերվել է ջրահեղձ եղած քաղաքացին․ նոր մանրամասներ

Օգոստոսի 5-ին, ժամը 14:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում քաղաքացի է ջրահեղձվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզական խումբը։

ՆԳՆ ՓԾ հաղորդմամբ՝ ջրափրկարարները «Քյալալի» կոչվող հատվածում գտնվող փոքր լճակից դուրս են բերել քաղաքացի Ա․ Ս․-ի (ծնված 1985 թ․) դին։

Ավելի վաղ հայտնել էինք․ Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկի տարածաշրջանում՝ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբար քաղաքացի է մտել, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ ջրահեղձ է եղել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները «Քյալալի» կոչվող տարածքում՝ ճահճային հատվածում, որոնում են ենթադրյալ ջրահեղձված քաղաքացուն:

Փրկարարները աշխատանքները իրականացնում են նավակով, և նրանց օգնում են նաև գյուղացիները:
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են, և սպասում են, որ դեպքի վայր ժամանեն Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ենթադրյալ ջրահեղծ եղած տղամարդը Արմավիրի մարզի բնակիչ է, 35-38 տարեկան, ընկերների հետ եկել է ձուկ բռնելու, սակայն հետո ինքը եղեգների մոտ է գնացել և այլևս նրան չեն նկատել, ինչն էլ ենթադրում է, որ հնարավոր է՝ ջրահեղձ է եղել:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights