Օգոստոսի 4-ին Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա: Ստուգվել է վարորդի սթափությունը, պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում է:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Արձանագրությունը կազմելիս վարորդը պարեկներին է մեկնել 100 դոլար և խնդրել, որ արձանագրություն չկազմեն:
Չենթարկվելով հակաօրինական գործողություն չանելու պահանջին՝ վարորդին, այնուամենայնիվ, հաջողվել է փողը դնել պարեկներից մեկի գրպանը:
Կաշառք տալու կասկածանքով պարեկները Արտաշատի բնակիչ 54-ամյա տղամարդուն ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Տղամարդը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Բաց մի թողեք
Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն
Զանգվածային հավաքների մասնակիցներից 49 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 5-ը կալանավորվել է. ՔԿ
Հավաքի մասնակիցը շիշը նետել է ոստիկանների ուղղությամբ ու փախել. վարդենիսցին ձերբակալվել է