September 22, 2023

Պրիգոժինը կրկին սկսել է քննադատել

«Վագներ» ՌՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինն ասել է, որ պետության անվտանգությամբ առաջին հերթին պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները։

Այդ մասին վագներյան խմբավորմանը մոտ գտնվող Gray Zone տելագրամյան ալիքում աուդիո հաղորդագրություն է հրապարակվել։

Մեկնաբանելով Ռուսաստանի տարածքում և մասնավորապես Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համակարգված հարձակումների հետ կապված իրավիճակը՝ Պրիգոժինն ասել է.

«Հատուկ ծառայությունները պետք է վերահսկեն պետության և նրա բնակիչների անվտանգությունը։ Հետևաբար, եթե վտանգը գալիս է և անկախ նրանից, թե որ կողմից այն գալիս, ապա սպառնալիքը պետք է վերացվի»,-ընգդծէլ Պրիգոժինը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights