September 25, 2023

Ավտովթար Քարակերտ գյուղում․ վարորդներից մեկը մահացել է, կան տուժածներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի վերջնամասում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1967 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Ս., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ի․-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ. «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights