Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել X-ի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկի հետ: Այս մասին նա գրել է Threads սոցիալական ցանցում, հայտնում է NBC News-ը։
Ցուկերբերգը հավելել է, որ Մասկին առաջարկել է մենամարտել օգոստոսի 26-ին, սակայն հաստատում չի ստացել։
Իր հերթին Մասկը հայտարարել է, որ Ցուկերբերգի հետ մենամարտը ուղիղ եթերով կհեռարձակվի X-ով, և դրանից ստացված ողջ հասույթը կփոխանցվի վետերաններին։
Ավելի վաղ Մասկն ու Ցուկերբերգը սոցցանցերում փոխանակվել էին ակնարկներով՝ պատրաստակամություն հայտնելով մենամարտ անցկացնել խառը մենամարտերի (MMA) կանոններով։
Ի դեպ, Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դանա Ուայթը հույս է հայտնել, որ միլիարդատերերի մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոնավոր դոլարներ կհավաքի բարեգործական նպատակներով:
Բաց մի թողեք
Ամերիկացի սենատորները օրինագիծ են ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի դեմ հայերին աջակցելու համար
Հիմա ի՜մ խոսելու հերթն է, դավաճաններ․ Կոռնիձորի Արո Խուդավերդյան
Հայտնի է՝ ովքեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը Եվլախի բանակցություներում․ Լուսանկարներ