Օգոստոսի 7-ին՝ ժամը 08:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, բախվել են «VAZ» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները. ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։29-ին, մարվել՝ 08։40-ին։ Այրվել են ավտոմեքենաները։
Բաց մի թողեք
Ինչ օգնություն է խնդրել Հայաստանը ԵՄ-ից, Իտալիան արձագանքել է
Կառավարությունը շարունակում է ժամանակավոր կացարանով ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին․ Տեսանյութ
Արցախի վերջին բնակիչները ավտոբուսներով հասան Հայաստան․ Լուսանկարներ