Երեւանում այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել: Ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Դեպքի վայրի զննությամբ էլ Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է 2 կրակված հետք, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտ գտնվող Mercedes G (յաշիկ) մակնիշի ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել է 1 կրակոցի հետք:
Նշված ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի փաստով էլ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Հրամանատարը կալանավորվել է՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու, մեկ ուրիշի նկատմամբ բռնություն գործադրելու համար
Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, 1 ամսով կալանավորվեց
Հայտնաբերվել է Արմավիր քաղաքի զբոսայգում անառակաբարո գործողություններով զբաղվող տղամարդը