September 24, 2023

Հորդորում եմ ՀՀ իշխանություններին ԼՂ-ի հետ կապված շատ զգույշ խոսել. Հարությունյան. Տեսանյութ

«Արևմուտքի Ամերիկա-Եվրոպա հարթակի կողմից միասնական ջանք է գործադրվել երրորդ երկրում ԼՂ-Ադրբեջան հանդիպում կազմակերպելու առաջարկով, մեր կողմից, իհակե, եղել է դրական պատասխան՝ մանավանդ, որ այդ մոդելը մոտ էր միջազգային ձևաչափին, Ադրբեջանը հրաժարվել է նաև այդ ձևաչափից»:

Այս մասին երեկ՝ օգոստոսի 6-ին, տեղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանելով հարցին, թե իրակա՞ն են ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություններ այն մասին, որ եվրոպական երկրներից մեկում Ադրբեջանի ներկայացուցիչնեի հետ հանդիպման առաջարկ է եղել:

Ըստ ԼՂ նախագահի՝ Արևմտյան հարթակում Ստեանակերտին ուղղված հստակ առաջարկներ չեն եղել, պարզապես փորձ է արվել ձևավոել երկխոսություն, որի ժամանակ էլ ձևավորվելու էր թեմաների օրակարգը:

«Իհարկե, Ադրբեջանն հաստատ ունի իր օրակարգն ու պահանջները, մենք ունենք մեր օրակարգը և մեր իրավունքներից ելնելով առաջարկները»,-նշել է ԼՂ նախագահը՝ նշելով, որ ցանկացած առաջարկ պետք է լինի մարդկային հարթակում և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

«Դեղատներում ունենք կյանք փրկող դեղատեսակների սղություն, շուտով ընդհանրապես չենք ունենալու, տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է»:

Այս մասին հայտարարել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը` ԼՂ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում` խոսելով շրջափակման պայմաններում տարբեր ոլորտների կրած վնասների մասին և մասնավորապես անդրադառնալով առողջապահության համակարգին:
Ըստ ԼՂ նախագահի՝ դեղորայքի լուրջ պակաս կա:

«Դեղատներում ունենք կյանք փրկող դեղատեսակների սղություն, տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն առաջին կիսամյակում աճել են մոտ 2 անգամ, խոցելի են հատկապես հղիները, երեխաներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց առողջական վիճակը վատթարանում է սթրեսի, թերսնման և այլ պատճառներով»,- ասել է նա:

Մանրամասները` տեսանյութում:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights