October 4, 2023

Ուկրաինան անդրադարձել է ՌԴ հայտարարությանը, Լեհաստանը՝ վագներականներին

Չկան Ուկրաինայի տարածքներ, որոնք իբր ամրագրված են Ռուսաստանի Սահմանադրության մեջ։ Կան միայն Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված տարածքներ, որոնք կազատագրվեն։Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ռուսաստանի Սահմանադրության մեջ գրանցված «Ուկրաինայի տարածքներ» չկան, որի մասին պնդում է Մոսկվան։ Կան միայն Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներ, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, տարածքները կազատագրվեն»,- ասել է նա։

Պոդոլյակը նաև նշել է, որ «Ռուսաստանի Սահմանադրությունը» որևէ առնչություն չունի կայուն իրավական փաստաթղթերի հետ, և դրա բովանդակությունը հնարավոր չէ հաշվի առնել։

Լեհաստանում հայտարարել են, որ «Վագներ» ՌՄԿ-ի զինյալներն իրենց երկիր մուտք գործելու փորձ են արել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Պավել Յաբլոնսկին։

Նրա խոսքով, «Բելառուսի կողմից եկող սպառնալիքը շատ իրական է»։ «Լեհաստանը պաշտպանվելու համար դիտարկում է բոլոր միջոցները՝ ընդհուպ սահմանի ամբողջական փակումը»,-հավելել է փոխնախարարը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights