Լեռնային Ղարաբաղի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հրապարակել է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-գնդապետ Լենցովին հուլիսի 5-ին իր հղած նամակը և հրամանատարի տեղակալ, գնդապետ Սազոնովի պատասխանը։
Խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ Սազոնովը «սադրիչ» է որակել լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները, նշել՝ դրանք չեն արտացոլում տարածաշրջանում իրերի իրական վիճակը։
Ավտոերթը ուղեկցելու մասին պատասխան նամակում նշվում է․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չեն նախատեսում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ավտոերթի շարասյուների կազմում տրանսպորտի ուղեկցում, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովում»:
Նամակում նշվում է, որ փոխարենը՝ զորակազմը իրականացնում է մեքենաների զննում՝ արգելված հրազենի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի առկայությունը ստուգելու համար։
Հրապարակելով նամակները՝ Օսիպյանը գրել է․
«Պետք է ընդգծել, որ խաղաղ ավտոերթն ուղեկցելուց և անվտանգության ապահովումից խաղաղապահների հրաժարումը նշանակում է, որ խաղաղապահները հրաժարվում են կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և, ըստ էության, Ադրբեջանի ղեկավարության հետ համատեղ իրականացնում են Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Միջազգային խաղաղապահների ներգրավման հարցն է՛լ ավելի հրատապ ու անհրաժեշտ է դառնում»։
Բաց մի թողեք
«Եռաբլուր» լացողներ, «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհել էիք, եկել՝ ի՞նչ եք խոսում. Փաշինյանն ընդդիմությանը
ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը ԼՂ հարցով գաղտնի բանակցել են Ստամբուլում. Politico
Վաշինգտոնն անում է այն, ինչ կարող է․ Սպիտակ տունը՝ Արցախից հայ ազգաբնակչության տեղահանման մասին