Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի Շորժա հանրային լողափում քաղաքացու անձնական իրերն են գտել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։
Ջրափրկարարները և ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում և մոտակա լողափների տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Օգոստոսի 7-ին, ժամը 08։ 50-ին ջրափրկարարները Շողակաթ համայնքին հարակից լողափից մոտ 15 մ հեռավորության և մոտ 1․8 մ խորության վրա հայտնաբերել են Ս․ Մ․-ի (ծնված 1988 թ․) դին, դուրս բերել ափ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
Բաց մի թողեք
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Թուրքը 100 մետր ներքև է, մեզ ասում են գնացեք ձեր տները. ԼՂ քաղաքացիները դեռ Ստեփանակերտի օդանավակայանում են․ Տեսանյութ